Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը պետական այցով ժամանել է Հայաստան։ Մուստաֆաևն Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի պետական հանձնաժողովի նախագահն է։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
02.10.2018 | 00:01

Ով պատմում է հիմարին, նույնն է, թե պատմում է նիրհողին, որը վերջում հարցնում է` «Ի՞նչ»։ Լա՛ց եղիր նաև տխմարի վրա, քանզի նրա համար չքացավ իմաստությունը։ Մեղմ լա՛ց եղիր մեռելի վրա, քանզի նա գտավ իր հանգիստը, իսկ հիմարի համար ապրելը մահից վատ է։ Մեռելի վրա սուգը յոթ օր է, իսկ անմիտ և ամբարիշտ մարդու համար` իր կյանքի բոլոր օրերին։ Անզգամի հետ շատ մի՛ խոսիր և անմիտ մարդու մոտ մի՛ գնա։ Զգու՛յշ եղիր նրանից, որպեսզի տանջանք չկրես և նրանից հեռանալիս կեղտով չշաղախվես։


Սիրաքի իմաստություն 22. 9-15

Դիտվել է՝ 3019

Մեկնաբանություններ